Թուրքիայի Իզմիրի նահանգապետ Էրոլ Այիլդըզը պայթյունի եւ դատարանի շենքի մոտ փոխհրաձգության պատասխանատու է համարել Քրդական աշխատավորական կուսակցությանը:

«Ռեյթերը» հայտնում է, որ Այիլդըզը հայտարարել է, թե առաջին տվյալները դրա մասին են վկայում: Հարձակվողները զինված էին  «Կալաշնիկով» ինքնաձիգներով եւ նռնակներով: «Բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ոստիկանները փորձել են Բայրաքլի շրջանի դատարանի դիմաց  ոստիկանական անցակետում ավտոմեքենան կանգնեցնել: Բախման ժամանակ, երբ ահաբեկիչները փորձել են փախչել, պայթեցրել են ավտոմեքենայի ռումբը»,- նշել է Այիլդըզը:

Նա հաստատել է, որ միջադեպի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 5 մարդ վիրավորվել, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է: