Թուրքիայի խորհրդարանում կողմ են քվեարկել՝ քննարկելու օրակարգ բերված սահմանադրական փոփոխությունների նախագիծը։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում 338 կողմ եւ 134 դեմ ձայնով  սահմանադրական փոփոխությունների նախագիծն ընդունվել է քննարկումների համար։

Քվեարկությանը դեմ քվեարկած ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավորները քննադատել են նման նախագիծը՝ պնդելով, որ նախագիծը երկրի ու խորհրդարանի դեմ է։

Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանի օրակարգ է բերվել սահմանադրական փոփոխությունների նոր փաթեթը, որը նախատեսում է անցում կառավարման նախագահական համակարգին։