Թուրքիայի խորհրդարանում ձայների մեծամասնությամբ ընդունվել են սահմանադրական փոփոխությունների նախագծի երկու կետերը։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների քննարկման առաջին փուլում 348 կողմ ձայներով ընդունվել են 2 կետեր։ Առաջին կետով ընդամենը կոսմետիկ ոչ էական փոփոխություն էարվել, իսկ 2–րդ կետով խորհրդարանում պատգամավորների թիվը 550–ից դառնում է 600։

Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանի օրակարգ է բերվել սահմանադրական փոփոխությունների նոր փաթեթը, որը նախատեսում է անցում կառավարման նախագահական համակարգին։