Անկարայի գլխավոր դատախազության հրահանգով հունվարի 29–ի առավոտյան  8 նահանգներում գտնվող օդուժի ռազմակայաններում գյուլենականների դեմ գործողություններ են իրականացվել։

Թուրքական Yenisafak պարբերականի փոխանցմամբ՝  ոստիկանությունը գյուլենականների դեմ գործողությունների շրջանակներում Անկարայի, Դիարբեքիրի Ամասիայի ու Էսքիշեհիր օդուժերի ռազմակայաններում 10 զինվորական ու 5 քաղաքացիական անձ է ձերբակալվել։

Ձերբակալվածները բարձրաստիճան զինվորականներ ու պաշտոնյաներ են։