Թուրքիայում գյուլենական լինելու մեջ մեղադրվող կնոջ ձերբակալությունը մեծ արձագանք է գտել։
Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ գյուլենական լինելու մեղադրանքով հետախուզվող Ֆաթիմա Գ.–ին ոստիկանները հայտնաբերել են ծննդատանը։
Առանց սպասելու ծննդատնից դուրսգրմանը, ոստիկանները մեկ օրական երեխայի հետ կնոջը ձերբակալել ու տեղափոխել են դատարան։
Դատավորը իմանալով տեղի ունեցածի մասին՝ հրահանգել է կնոջը հետ տանել հիվանդանոց։




























