Ոչ մի հրադադարի ռեժիմ չի վերաբերում «Իսլամական պետություն» ու «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումներին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով Ռուս-արաբական համագործակցության ֆորումի նիստին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք առաջնորդվում ենք նրանով, որ հրադադարի ոչ մի ռեժիմ իհարկե չի վերաբերում ԻՊ-ին, «Ջեբհաթ ան Նուսրային», անկախ նրանից, թե դրանք ինչպես են իրենց կոչում, «ան Նուսրան» նորից փոխել է իր անվանումը,- շեշտել է նախարարը,- Դա հստակ հաստատվել է Աստանայի հանդիպման ժամանակ։ Գիտեմ, որ դա նաեւ Արաբական պետությունների լիգայի դիրքորոշումն է, մենք այս հարցում միասնական ճակատով ենք հանդես գալիս»
Լավրովն ասել է, որ Մոսկվան արաբական երկրներին կոչ է անում միանալ առեւտրատնտեսական էմբարգոյին այն տարածքների նկատմամբ, որոնք ենթարկվում են ԻՊ ահաբեկչական խմբավորմանը։




























