Թուրքիայի Իզմիրի բանտերից մեկի կալանավորը նամակ է գրել Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի խմբագրություն։
Ինչպես տեղեկացնում է «Ակոս»–ը, բանտարկյալը հայտնել է, որ 2016–ի դեկտեմբերից իրեն չի հասնում ուղարկվող «Ակոս» շաբաթերթի համարները։ Նա նշել է, թե բավականին շատ է բողոքել իրեն ուղարկվող թերթերի ու գրքերի արգելքի դեմ, սակայն արդյունքի չի հասել։
Նա շեշտել է, որ բանտում թերթերի ու գրքերի ստացումը խիստ դժվարացել է 2016–ի հուլիսի 15–ի հեղաշրջման փորձից հետ։
Նշվում է, որ մյուս բանտերում էլ նմանատիպ արգելքներ կան եւ «Ակոս»
շաբաթաթերը չի հասնում բանտարկյալներին։




























