Մոսկվան ապատեղեկատվությունը որպես զենք է օգտագործում, ինչպես նաեւ փորձում ՆԱՏՕ-ին եւ Արեւմուտքի երկրներին: BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ Շոտլանդիայում ուսանողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը:

Ֆելոնն ապատեղեկատվության տարածման գործիքներ է կոչել Sputnik գործակալությունն ու RT (Russia Today) հեռուստաալիքը: «Ակնհայտ է, որ Ռուսաստանն ուզում է ընդլայնել իր ազդեցության շրջանակը, ապակայունացնել մյուս երկրներն ու թուլացնել ՆԱՏՕ-ն»,- հավելել է բրիտանացի պաշտոնյան:

Ըստ նրա՝ Ռուսաստանը նաեւ իր ռազմական հզորությունն է ցուցադրում, մասնավորապես, Սիրիայում եւ Ուկրաինայում:

Ֆելոնը սատարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը, սակայն, նրա կարծիքով, դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վերանայի իր մարտավարությունը:

Հանդիպման ավարտին Մայքլ Ֆելոնը հույս է հայտնել, որ Ռուսաստանը նորից Արեւմուտքի գործընկերը կդառնա, եւ «ամեն ինչ ճիշտ կլինի, քանի որ դրա վրա է կառուցված աշխարհը»: