Ռուսական ֆինանսական «Սերվիս.ռու» ծառայությունը փորձարարական վերլուծության բաժնի ապահովագրական դեպքերի թեստավորողի է փնտրում: Այս մասին հայտնում է Lenta-ն:

Թափուր տեղը բացված է 3 ամսով, խոստանում են թեստավորողին ամսական 150-ից մինչեւ 250 հազար ռուբլի վճարել: Նրա պարտականությունների մեջ է մտնում մասնավոր ճանապարհորդությունների ժամանակ ակտիվ հանգիստը: Հնարավոր է, որ նա, օրինակ, պարաշյուտով թռչի, մոտոցիկլետների եւ ավտոարշավներ կազմակերպի, լողա շնաձկների հետ եւ զբաղվի արկածային ու էքստրեմալ տուրիզմի այլ տեսակներով:

Ապահովագրական դեպքերում թեստավորողը պետք է գործակցի ապահովագրական ընկերության հետ: Փորձագետը կվերլուծի ֆիրմայի գործունեությունը՝ հաղորդակցության բնույթը, հաճախորդների սպասարկման մակարդակը, օգնելու եւ խնդիները լուծելու պատրաստակամությունը:

Նախապատվությունը կտրվի այն թեկնածուներին, որոնք էքստրեմալ սպորտի սիրահար են: Թեկնածուն պետք է ունենա А եւ В կարգի վարորդական վկայական, միջինից բարձր մակարդակով տիրապետի անգլերենին: Ընկերությունը վճարում է թռիչքների, սնունդի, կեցության, էքստրեմալ զվարճությունների եւ ապահովագրական փաթեթի համար: