Փարիզում՝ Լուվրի թանգարանի մոտ, զինծառայողի վրա հարձակումը ահաբեկչական ակտ է։ Այս մասին փետրվարի 3-ին ասել է Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնյովը։ Նր խոսքով՝ հարձակումը ահաբեկչական բնույթ էր կրում, փոխանցում է DW–ն։

Հետաքննությունը վարում է ահաբեկչության դեմ պայքարի քննչական խումբը։ Հետաքննության ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է եւս մեկ մարդու։ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ձերբակալվածը հանցագործության վայրից շատ մոտ հեռավորության վրա է եղել։ Քննչական մարմինը պետք է պարզի, թե ձերբակալվածը կապ ունի արդյոք զինծառայողի  վրա հարձակված չարագործի հետ։

Հիշեցնենք, որ մաչետեով եւ 2 պայուսակներով տղամարդը թանգարանի մոտ հարձակվել էր զինվորականի վրա՝ բացականչելով «Ալլահ Աքբար»։ Նրան տեղում վնասազերծել էին։ Բացի այդ, ձերբակալվել է եւս մեկ մարդ, որն իրեն կասկածելի էր պահում։ Ոստիկանությունից հայտնել են, որ նրանց պայուսակներում պայթուցիկ չի եղել։