Ֆրանսիայի նախագահի հիմնական թեկնածուներից մեկը՝ «Հանրապետականներ» կուսակցության անդամ, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը չի կարողացել ընտրողներին համոզել, որ անմեղ է այսպես կոչված ֆիկտիվ աշխատատեղեր ստեղծելու գործում։ Այս մասին են վկայում RMC ռադիոընկերության պատվերով իրականացված Harris Interactive–ի հարցման արդյունքները, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Ֆրանսիացիների միայն 26 տոկոսն է կարծում, որ փետրվարի 6-ին Ֆիյոնի հեռուստաուղերձում հնչած փաստարկները համոզիչ էին։ Բոլորովին հակառակ կարծիքին է ֆրանսիացիների 65 տոկոսը, որոնց վրա նախագահի թեկնածուի ելույթը դրական տպավորություն չի թողել։

Առավել շատ նրա ելույթը համոզել է «Հանրապետականներ» կուսակցության համախոհներին՝ 65 տոկոս։ Ցենտրիստականների շրջանում նրա ելույթը դրական է գնահատել հարցվածների 58 տոկոսը։