ԱՄՆ նախագահի միգրացիոն օրենքի դեմ դատական հայց ներկայացնելու առաջին օրն իսկ դրան են միացել եւս 3 տասնյակ ընկերություններ։ Թրամփի հրամանի դեմ Վաշինգթոնի նահանգի հայցը պաշտպանող ընկերությունների թիվը հասել է 127–ի, փոխանցում է DW–ն։
7 մուսուլմանական երկրներից մուտքը ԱՄՆ 90 օրով արգելող հրամանի դեմ հանդես եկող ամերիկյան ընկերությունների խումբը մեծանում է։ Սան Ֆրանցիսկոյի դատարան 97 առաջատար ՏՏ ընկերությունների կազմած հայցը ներկայացնելու առաջին օրը դիմումին միացել է եւս 30 ընկերություն։ Նրանց թվում են HP–ն, Tesla–ն, SpaceX–ը եւ այլն։ Փետրվարի 6-ի երեկոյի դրությամբ դիմումի տակ ստորագրել էր 127 ընկերություն։ Դատարան ուղարկված նամակում նրանք Դոնալդ Թրամփի հրամանը հակաօրինական են անվանել։




























