Հայաստանի Ազգային ժողովը փետրվարի 7-ին ընդունել է Վերահսկիչ պալատի 2017 թվականի աշխատանքային պլանը: «Կողմ» է քվեարկել 72, «դեմ»՝ 10, «ձեռնպահ»՝ 6 պատգամավոր:
2017 թվականին Վերահսկիչ պալատը ստուգումներ կանցկացնի արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, կառավարությանն առընթեր Պետգույքի կառավարման կոմիտեում, «Սեւան» եւ «Դիլիջան» ազգային պարկերում, ինչպես նաեւ կստուգի օրթոպեդիկ եւ լսողական պրոթեզների, հաշմանդամների սայլակների բաշխման, պետեկամուտների կոմիտեի մի շարք ծրագրերը:




























