Հայկական Կարմիր խաչի ընկերությունում չկա եւ չի եղել Սոֆյա Խաչատրյան անունով կամավոր։ Այս մասին ասել է Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը՝ պատասխանելով NEWS.am–ի հարցին, թե ադրբեջանական լրատվամիջոցներում լուրեր են հայտնվել այն մասին, որ ոմն Սոֆյա Խաչատրյան իբր թե Facebook–ի իր էջում «ԿԽՄԿ գաղտնի տվյալներ է տեղադրել»։
Ամենահետաքրքիրն այն է, որ կինն օգտագործում է «Միջազգային Կարմիր խաչի» տվյալներ արտահայտություն, ինչը ստիպում է մտածել ԿԽՄԿ–ի մասին։ Սակայն ԿԽՄԿ–ում առհասարակ չկա «կամավոր» հասկացություն։ Կամավորներն աշխատում են Կարմիր խաչի ազգային միություններում։ Այդ կապակցությամբ NEWS.am–ը դիմել է Հայկական Կարմիր խաչի ընկերություն։
«Մենք չունենք եւ չենք էլ ունեցել նման տվյալներով կամավոր կամ աշխատակից։ Ավելին՝ չի կարող լինել մի աշխատակից, որն անգամ չգիտի կազմակերպության անունը»,– նշեց Աննա Եղիազարյանը։




























