Թաիլանդի կառավարությունը ռեկորդային 1 մլրդ դոլար գումար է հատկացրել երկրի հարավում ֆերմերներին օգնելու համար, որոնք տուժել են այս տարվա հունվարին ավերիչ հեղեղներից։ Այս մասին հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով Թաիլանդի առեւտրի նախարարին։

Ջրհեղեղների հետեւանքով, ըստ վերջին տեղեկությունների, Թաիլանդի հարավում 99 մարդ է զոհվել։ Հսկայական վնաս է հասցվել կաուչուկի եւ շաքարաեղեգի պլանտացիաներին։