Հայաստանում ձեռնարկությունները դեռեւս չեն օգտվում լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակից։ Այս մասին փետրվարի 9-ին կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա տնտեսական բլոկի գերատեսչություններին հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում պարզել, թե ինչու ձեռնարկությունները չեն բավարարում չափանիշներին։

Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ կարող է ստանալ այն բիզնեսը, որը բարեխղճորեն վճարում է հարկերը եւ փաստաթղթավորում գործարքները։ Նրանց նկատմամբ ավելի մեղմ հսկողություն պետք է իրականացվի։ Մասնավորապես, նրանցից սահմանին չեն գանձում ԱԱՀ, եթե ապրանքը ներմուծվում է ժամանակավոր վերամշակման եւ հետագա արտահանման համար։