Հայաստանի կառավարությունը ոչ շահութաբեր պետական ձեռնարկությունների ցանկ է կազմել: Այս մասին ՀՀ կառավարության փետրվարի 9-ի նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ցանկում ներառվել են վերջին 1-4 տարիներին ոչ շահութաբեր, ինչպես նաեւ չգործող կամ ոչ բավարար շահութաբերություն ապահովող ձեռնարկություններ: Վարչապետը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց 20-օրյա ժամկետում ուսումնասիրել այդ ձեռնարկությունների համար զարգացման ծրագրերի հնարավորությունը:



























