ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, չեղյալ է ճանաչվել ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին Բելառուս գործուղելու մասին որոշումը:

Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի`

Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի փետրվարի 7-ի «Վարդան Եղիազարյանին Բելառուսի Հանրապետություն գործուղելու մասին» N 105-Ա որոշումը»:

Վարդան Եղիազարյանը Բելառուս պետք է մեկներ մարտի 2-5-ին՝ մասնակցելու Բելառուսի միլիցիայի 100-ամյակին նվիրված տոնակատարություններին: