Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 9-ին, ժամը 12:34-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Հրազդանի կիրճում՝ ՀԷԿ-ի մոտակայքում, ջրատար խողովակ է վնասվել, ջուրը լցվում է ՀԷԿ-ի տարածք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Բարդիներ» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ջրագծի վթար. ջուրը հոսել է դեպի «Երեւան ՀԷԿ-1»-ի մոտակայք:

Տեղեկատվությունը փոխանցվել է «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի կարգավարական բաժնի պետին: