Սիրած էակի օգնությունը օգնում է հաղթահարել դեպրեսիան, հայտարարել են կանադացի գիտնականները, որոնց հետազոտություններին մասնակցել են հազարից ավելի սիրահարված զույգեր, հաղորդում է «ՄԻՐ 24» հեռուստաալիքը։

Գիտնականները սիրահարներին հարցրել են դեպրեսիայի, արժանապատվության զգացումի եւ միմյանց օգնելու մասին։ Հետազոտությանը մասնակիցները հայտարարել են, որ սթրեսի ժամանակ սիրած էակի աջակցությունն օգնել է հաղթահարել ներքին խնդիրները եւ բարձրացնել արժանապատվության  զգացումը։ Բացի այդ, կանանց մոտ նվազել է ապագայում դեպրեսիայի առաջացման ռիսկը։