Ինդոնեզիայի տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային գործակալությունը հաստատել է, որ սողանքների հետեւանքով Բալի կղզում 12 մարդ է զոհվել, եւս 5-ը վնասվածքներ են ստացել։

Տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոհոն «Սինհուա» գործակալությանը հայտնել է, որ հորդառատ անձրեւները երեք գյուղերում սողանքների պատճառ են դարձել, վնասվել են բազմաթիվ տներ։

Դեպքի վայրում աշխատում են Կարմիր խաչի փրկարար ջոկատներ, զինվորականներ, ոստիկաններ եւ կամավորներ։