Գերմանիայի դաշնային հողերի ներկայացուցչությունը որոշել է չեղարկել աջակողմյան արմատական Ազգային–դեմոկրատական կուսակցության պետական ֆինանսավորումը։ Ավելի վաղ երկրի սահմանադրական դատարանը դա հնարավոր էր համարել, հայտնում է DW–ն։
Դաշնային մակարդակով՝ Բունդեսռաթում, դաշնային հողերի ներկայացուցիչները միաձայն որոշում են կայացրել հակասահմանադրական նպատակներ հետապնդող կուսակցություններին պետական ֆինանսավորման եւ այլ վճարումների դադարեցման մասին։
Երկրի հիմնական օրենքը փոփոխելու մտադրությունը համապատասխանում է Գերմանիայի դաշնային սահմանադրական դատարանի գաղափարին, որը հունվարին հրաժարվել էր արգելել Ազգային–դեմոկրատական կուսակցությունը, սակայն նշել էր, որ այն կարող է զրկվել պետական ֆինանսավորումից։




























