Հայաստանում ձեւավորվող նախընտրական դաշինքները կոռոզիայի են ենթարկվում, եւ դա զարմանալի չէ: Այս մասին փետրվարի 13-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի հանրապետական նախագահ Արտակ Դացթյանը:
Նրա խոսքով՝ ստեղծվող դաշինքներից քաղաքական ուժերի առաջնորդների դուրս գալը ավելի շատ կապված է կազմվող նախընտրական ցուցակների հետ: «Դա նույնպես բնական է: Քաղաքական ուժերը, կուսակցությունները իշխանության են գալիս որոշակի ազդեցություն հաստատելու համար: Դրա համար անհրաժեշտ է առնվազն խորհրդարանում ներկայացված լինել»,- նշեց Դավթյանը:



























