Չինաստանը դեմ է ԿԺԴՀ- ի կողմից բալիստիկ հրթիռի փորձնական արձակմանը, ինչը ՄԱԿ ԱԽ բանաձեւի խախտում է։ Այս մասին հայտնել է ԱԳՆպաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը։ Չինաստանը շահագրգիռ կողմերին կոչ է անում զսպվածություն դրսեւորել ու ապահովել տարածաշրջանային կայունություն, նշել է չինացի դիվանագետը, փոխանցում է «Սինհուան»։
Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետությունը փետրվարի 13-ին հայտնել է «հող- հող» կարգի միջին ու հեռավոր հեռահարության բալիստիկ հրթիռի փորձնական արձակման մասին։



























