Թուրքիայի իշխանությունների գաղտնի պլանները Twitter-ի էջուվ հրապարակող Ֆուաթ Ավնի ծածկանունով Սաիդ Սեֆայի համար դատախազը ցմահ ազատազրկում է պահանջել։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը Ֆուաթ Ավնիի գործով ձերբակալել է Haberdar.com կայքի գլխավոր խմբագիր Սաիդ Սեֆային ու եւս 27 հոգու։  Ձերբակալվածները մեղադրվում են Թուրքիայի իշխանություններին տապալելու կամ իշխանությունների պարտականությունները կատարելը խանգարելու մեջ։

Գլխավոր մեղադրյալ Սաիդ Սեֆայի համար դատախազությունը պահանջում է ցմահ ազատազրկում, իսկ մյուսների համար 7-ից 15 տարվա ազատազրկում։

Նշենք, որ Ֆուաթ Ավնին Twitter-ում հանդես էր գալիս սկանդալային բացահայտումներով։ Նա նախօրոք հայտնում էր ոստիկանական ու դատական գործողությունների ու   իշխանությունների գաղտնի նախագծերի մասին։

Երկար ժամանակ ոչ-ոք չգիտեր, թե ով է Ֆուաթ Ավնի թվիթերյան օգտատերը։