Ստամբուլի Չաղլայան շրջանի դատարանի վճռով Reina ակումբում ահաբեկչություն իրականացրած Աբդուլքադիր Մաշարիպովը ձերբակալվել է: Այս մասին գրում է Anadolu գործակալությունը:

Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունն ավելի վաղ ավարտել էր Մաշարիպովի գործի քննությունն ու այն ուղարկել դատարան:

Ամանորի գիշերը Reina գիշերային ակումբում 39 մարդու սպանած Մաշարիպովը ձերբակալվել է հունվարի 16-ին, Ստամբուլի Էսենյուրտ շրջանում իրականացված հակաահաբեկչական գործողության ընթացքում: