Ռուսաստանն ակնկալում է մարտին վերականգնել Վրաստանով բեռների տարանցիկ փոխադրման շուրջ բանակցությունները, որոնք անցնելու են Շվեյցարիայի միջնորդությամբ։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ինչ վերաբերում է Հարավային Օսիայով բեռների տարանցիկ փոխադրման հարցին, ապա հարցը հնարավոր է քննարկել միայն բանակցություններին Հարավային Օսիայի մասնակցության դեպքում, նշել է Զախարովան։
Նշվում է, որ խոսքը Տրանսկովկասյան մայրուղու (Տրանսկամ) մասին է, որը կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել Հայաստանի համար, քանի որ հեշտացնում է դեպի Ռուսաստան բեռների տեղափոխումը։ Ներկայիս մայրուղին, որն անցնում է Վերին Լարսի լեռնանցքով, տարին մի քանի անգամ փակվում է ձնաբքի եւ քարաթափման պատճառով։ Իսկ Տրանսկամին դրանք չեն սպառնում, քանի որ ռազմավիրական ճանապարհն այստեղ ավելի ցածր է անցնում՝ Ռոկյան թունելով։ Այդ պատճառով էլ ճանապարհը Ռուսաստանից Հայաստան թեեւ ավելի երկար է (մոտ 100 կիլոմետրով), սակայն ավելի հեշտ ացնանելի է եւ անվտանգ։
«Մեզ համար դա շատ կարեւոր ճանապարհ է։ Սակայն մենք, իհարկե, հասկանում ենք, որ դրա բացումը լուրջ քաղաքական հարց է, որը մեզանից կախված չէ», – NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը։


























