Համացանցում հոլովակ է հայտնվել Օրվիլի ջրամբարի ափերից դուրս գալու մասին, որը հանգեցրել է Քալիֆորնիայում բնակվող 200 հազար մարդու տարհանման, հայտնում է Ruptly-ն:
Ջրաթափումը տեղի է ունեցել փետրվարի 11-ին: Երբ այս մասին հայտնի է դարձել իշխանություններին, նրանք ամբարտակի տեսչություն են անցկացրել եւ պարզել ամբարտակի անբավարար վիճակը. հենց այդ ժամանակ էլ ընդունվել է հարյուր հազարավոր մարդկանց տարհանման մասին որոշումը: Իշխանություններն անհանգստանում են, որ ամբարտակի վնասված ջրաթափը կարող է փլուզվել, ինչը ծավալուն ջրհեղեղի կհանգեցնի:




























