Աբխազիայի նախկին նախագահ Ալեքսանդր Անկվաբը վերադարձել է Աբխազիա եւ մտադիր է առաջադրվել №18 ընտրատարածքում (Գուդաուտայի քաղաքային 2-րդ ընտրատարածք):
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեք նախաձեռնող խմբերի է գրանցել, որոնք Ա. Զ. Անկվաբին խորհրդարանի պատգամավորի թեկնածու են առաջադրել №2, №15 եւ №18 ընտրատարածքներից:
Նախաձեռնող խմբի անդամներից մեկը «Աբխազիա-Ինֆորմին» հայտնել է, որ Անկվաբի առաջադրման աջակցության ստորագրությունները հավաքվել են №18 ընտրատարածքում, նա որոշել է առաջադրվել Գուդաուտայում:



























