Թուրքիայի իշխանությունները ամանորյա գիշերը Ստամբուլի գիշերային ակումբում ահաբեկչության կազմակերպմանն աջակցելու կասկածանքով կալանավորել են ծագումով թուրք՝ Ֆրանսիայի 22-ամյա քաղաքացուն՝ ։

Reuters -ի փոխանցմամբ, կասկածյալին ձերբակալել են Ստամբուլում։ Ոստիկանության տվյալներով նրան ձերբակալել են մի քանի շաբաթ առաջ, բայց մեղադրանքը անցած շաբաթ են առաջադրել։ Սակայն նրա ձերբակալության մասին հասարակայնությանը չէին հայտնել։ Ըստ թուրքական մամուլի՝ կասկածյալը 2009-ից սկսած Ֆրանսիայում է բնակվում, բայց երբ է Թուրքիա ժամանել՝ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ ամանորյա գիշերը Աբդուլգադիր Մաշարիպովը ներխուժել էր Ստամբուլի գիշերային ակումբ, կրակ բացել ու 39 մարդու սպանել։ Մաշարիպովը խոստովանել էր իր մեղքը, նշելով, որ իր թիրախը քրիստոնյաներն են եղել։ Այսպիսով նա ուզում էր «վրեժ լուծել նրանցից սպանությունների համար»։