Ամերիկացի գիտնականները կարծում են, որ ԱՄՆ-ին աղետալի երկարաշարժ է սպասվում՝ Կալիֆորնիա նահանգի հարավային հատվածում գտնվող Սանտա Բարբարա քաղաքում երկրաբանական ճեղքվածքի հետեւանքով, հաղորդում է Gizmodo պարբերականը։
Վենտուրա անվանումը ստացած ճեղքվածքը գտնվում է Սանտա Բարբարա եւ Գոլետա քաղաքների միջեւ։ Մասնակիորեն այն կարող է գտնվել նաեւ Խաղաղ օվկիանոսի ջրերի տակ։ Տվյալ առանձնահատկությունը հայտնաբերվել է դեռեւս 1980-ին, սակայն այդ ժամանակ մասնագետները կարծել են, թե այն ակտիվ չէ եւ չի ընդարձակվի։ Սակայն համաձայն վերջին ուսումնասիրությունների՝ այն վտանգավոր է ԱՄՆ-ի համար եւ կարող է կործանարար երկրաշարժի պատճառ դառնալ։ Վենտուրայի կոնկրետ տեսքը որոշելու համար գիտնականները մշակում են տեղանքի համակարգչային մոդելավորումը, որպեսզի կարողանան պարզել ճեղքվածքի առաջխաղացման ակտիվությունը։




























