NEWS.am-ի անհագուրդ թղթակցի արկածները Պեկինում շարունակվում են։ Այս անգամ ես ձեզ կպատմեմ մի շատ հետաքրքիր վայրի մասին, որը կոչվում է «Լամայի տաճար»՝ բուդդայական տաճար Պեկինի կենտրոնում։
Դեպի տաճար տանող ճանապարհն անցնում է մի փողոցով, որտեղ ամենուրեք բուդդայական խորհրդանիշներով հուշանվերներ վաճառող փոքր խանութներ են։
Ահա նման գեղեցիկ մուտք էր ինձ սպասում
Ի դեպ մուտքը վճարովի է ՝ 25 յուան (մոտ 4 դոլար)
Իսկ աջ ու ձախ կողմերում նման շենքեր էին
«Լամայի տաճարը» կառուցվել է 17-րդ դարի սկզբին Ցին տոհմի արքայազն Յոնգի կողմից ու սկզբում կոչվել է «Ներդաշնակության ու խաղաղության պալատ», իսկ ավելի ուշ համալիրը վերանվանել են «Լամայի տաճար»։
Տաճարի մուտքի մոտ կարող եք անվճար վերցնել բուրավետ ձողիկներ ու այրել դրանք, երբ արդեն համալիրի աթողավայր էր մտնում, որտեղ լուսանկարելը կամ տեսագրելն արգելված է։
Իսկ սրանց համար միեւնույն է, թե իրենք որտեղ են՝ շարունակում են զբաղվել իրենց սիրելի գործով
Տաճարում շրջելուց հետո ես դուրս եկա ու հայտնվեցի այսպիսի փողոցում
Հետո որոշեցի գնալ՝ ուր ճանապարհը կտանի, ու այն ինձ բոլորովին պատահաբար տարավ ուղիղ Կուն Ցզիի տաճարի մոտ ( նա մեզ հայտնի է որպես պապիկ Կոնֆուցիոս) ։
Այդ օրը, երբ ես շրջում էի քաղաքում, տաճարի համար հանգստյան օր էր։ «Այ քեզ հայի բախտ» մտածեցի ես։
Օհո, այստեղ ռուսերեն էլ է գրված
Համոզված եմ , որ երբեք չեք կռահի՝ ինչ է սա
Հին չինական տների տեսքով այս կառույցները, պարզվեց, կառավարական հաստատություններ են։
Պատկերացնո՞ւմ եք, եթե մեր հայրենիքում այդքան խելք ունենային, որ ասենք Աբովյան փողոցում որեւէ պատմական կամ հին տուն ոչ թե քանդեին, այլ այնտեղ որեւէ նախարարւոթյուն կամ գերատեսչություն բացեին
Ի դեպ, փողոցը պարզվեց հին Պեկինի մի մասն է։ Ինձ ավելի ուշ պատմեցին, որ մի ժամանակ Պեկինի կառավարությունը, թե քաղաքային իշխանությունները որոշել էին քանդել ամբողջ կենտրոնը ու այստեղ բազմահարկ նորակառույցներ կառուցել։
Բայց թաղամասի բնակիչները համառորեն դիմադրել էին ու թույլ չէին տվել քանդել իրենց տները։ Նրանք կարգի են բերել այդ տները, որոնք հիմա հարմարավետ ու գեղեցիկ տեսք ունեն ու աստղաբաշխական արժեք։
«Իսկ ո՞ւր է իմ մեծ գդալը»
Ռոքն, ռոլ
Օհո, վիշա՛պ
Ի դեպ, մեկ էլ նման հետաքրքիչ դետալ ես նկատում
Վիշապիկների արձանների ձախ ոտքի տակ միշտ ձագ վիշապ է , իսկ աջ ոտքի տակ՝ գունդ։ Տեսեք, ինչպես «Լամայի տաճարի» այս լուսանկարում՝ ուշադրություն դարձրեք վիշապներին։
Դա նշանակում է, որ առաջին դեպքում վիշապը իգական սեռի է, իսկ երկրորդ դեպքոմ՝ արական։ Այ քեզ տրամաբանություն
Աստված իմ ինչ գեղեցիկ ու հանգիստ է, ու չես ասի, որ մոտակայքում մեկուկես միլիարդ մարդ կա։
Հաջորդ անգամ ես ձեզ կպատմեմ Պեկինի «մութ» վայրերի, ոգելից խմիչքի ու չինուհիների մասին։
Հավերժ Ձեր՝ Ջեկի Չան



























