Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, որն աշխատանքային այցով սեպտեմբերի 4-ին ժամանել է Երեւան, մեկնաբանել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ Վրաստանում հայերենի կարգավիճակի վերաբերյալ:
Ահա թե ինչ է ասել Երեւանում լրագրողներին Վաշաձեն. «Գիտեք, Հայաստոնւմ հնչած բոլոր գաղթարներին մենք համապաստախանաբար Վրաստանում մեծ հարգանքով եւ ուշադրությամբ ենք վերաբերվում: Հայաստանի նախագահը չի ասել, որ հայերենը պետք է տարածաշրջանային լեզու հռչակել, նա ասել է, որ օգտակար կլիներ քննարկել այդ գաղափարը: Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած գաղափար մեր հայ գործընկերների հետ, եւ ցանկանում եմ ըդգծել, որ անկախ նրանից, թե ինչ կարգավիճակ կունենա հայերենը Վրաստանում, Վրաստանի ծագումով հայ քաղաքացիները պաշտպանված են, հավասար իրավունքներ ունեն, եւ նրանց իրավունքները երաշխավորված են Վրաստանում բնակվող մյուս ժողովուրդների հետ հավասարապես: Եւ մեզ համար նրանք մեր պատմության ու մշակույթի անքակտելի մասնիկ են»:




























