ԱՄՆ-ում երկու F-15s կործանիչներ են օդ բարձրացրել՝ կապված Փալմ Բիչում նախագահ Դոնալդ Թրամփի անձնական նստավայրից ոչ հեռու անհայտ օդանավ նկատելու հետ:

Ըստ FoxNews-ի՝ կործանիչներն օդ են բարձրացրել օդանավը բռնելու նպատակով, որը կապի դուրս չի եկել: Կործանիչների օդաչուներին հաջողվել է ի վերջո կապ հաստատել օդանավի անձնակազմի հետ: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Նշենք, որ ավելի վաղ Ֆլորիդայի օդային տարածքում մեկ այլ մասնավոր օդանավ խախտել էր նախագահական օդանավին մոտենալու թույլատրելի տարածությունը: