«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»  դաշինքից ընտրական տարածքներում առաջադրվել են  նաեւ ազատամարտիկներ:  Ապարան ջոկատի հրամանատար, Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետորսյանը առաջադրվել է Արագածոտնի ընտրական տարածքում:  Ազատամարտիկների դաշինքի վարչության մեկ այլ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը առաջադրվել է Գեղարքունիքի մարզում:  Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Ռազմիկ Պետրոսյանը:

Նույն դաշինքի մեկ այլ անդամ` Սմբատ Հակոբյանը, առաջադրվել է Կենտրոն-Նորք Մարաշ-Էրեբունի ընտրական տարածքում: 

Հիշեցնենք, որ այս ընտրություններում «Ազատամարտիկների դաշինքը» սատարելու է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին: Այս դաշինքը ձեւավորվել է 2014 թվականին եւ սատարում էր եռյակի (ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն») իշխանափոխության ծրագրերին։ 

Իսկ 2008 թվականին Գագիկ Մելքոնյանն ու Ռազմիկ Պետորսյանը սատարում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած իշխանափոխությանը: Հենց այդ իրադարձություններից հետո, 2008-ին Գագիկ Մելքոնյանն ազատվեց պաշտպանության փոխնախարարի պաշտոնից։