Ֆիլիպինների առափնյա պաշտպանությունից հայտնել են, որ նախօրեին վիետնամական նավերից մեկի վրա զինյալներ են հարձակվել Ֆիլիպինների հարավում՝ Սուլու ջրային տարածքում, ինչի հետեւանքով զոհվել է մեկ վիետնամացի նավաստի, յոթն էլ առեւանգվել են, հայտնում է «Սինհուան»։
Զինյալները հարձակվել էին նավի վրա, որտեղ 25 նավաստի կար։ Միջադեպի մասին հաղորդագրություն ստանալուց հետո Ֆիլիպինների առափնյա պաշտպանության ծառայությունը անհապաղ դեպքի վայր է ուղարկել ոստիկանության ու ՌԾՈՒ աշխատակիցներին, որոնք կարողացել են ազատ արձակել 17 առեւանգված նավաստիներին, սակայն նրանցից մեկը զոհվել է փրկարարական գործողության ժամանակ, մնացած յոթը դեռ գերության մեջ են։ Ոչ մի կազմակերպություն դեռ պատասխանատվություն չի ստանձնել միջադեպի համար։



























