ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար պատրաստել են նրա գործընկերոջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «հոգեբանական դոսյեն»։ Այս մասին հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով ՌԴ արտաքին գործերի նախկին փոխնախարար Անդրեյ Ֆյոդորովին։

Դոսյեի հեղինակները հանգել են եզրակացության, որ Թրամփը կարող է ռիսկային լինել, սակայն նա միամիտ կարող է լինել։ Դոսյեն կազմել են Կրեմլի՝ աշխատանքից ազատված դիվանագետներն ու աշխատակիցները։

ԱՄՆ նախագահի գլուխ «ներթափանցելու» փորձը Պուտնին պետք է օգնի նախապատրաստվել Թրամփի հետ հանդիպմանը։ «Կրեմլում լուրջ նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ ներառյալ յոթ էջից բաղկացած դոսյեն, որը նկարագրում է Թրամփի հոգեբանական պատկերը»,-նշել է Ֆյոդորովը, ով 2000-ից անձամբ է ճանաչում Թրամփին։ Նրա խոսքով՝ դոսյեն մշտապես վերանայվում է։ Կրեմլում շատերը վստահ են, որ Թրամփը նախագահությունը որպես բիզնես է ընկալում։

Ըստ Ֆյոդորովի՝ Ռուսաստանը հարցը Թրամփի համար «յուրօրինակ բանանի կեղեւ է»։