Հայաստանի ոստիկանության կայքում այսօրվանից հնարավոր է ծանոթանալ ընտրողների հրապարակված ցուցակների հետ: Այս մասին փետրվարի 21-ին՝ ԿԸՀ-ի արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը

Նրա խոսքով՝ ընտրողները կարող են այս ցուցակներին ծանոթանալ, ազատորեն դրանք համեմատել՝ տեղեկանալու համար, թե արդյոք իրենք մե՞կ, թե՞ մի քանի տեղամասերում են հաշվառված: «Ցուցակների հրապարակման իմաստը հենց այն է, որ ինչ-որ սխալ հայտնաբերելու դեպքում այն վերացվի»,- նշեց Մուկուչյանը: