«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը Հայաստանի համար այլընտրանքային քաղաքականություն է առաջարկում: Փետրվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը, որը «Ազատ դեմոկրատների» համապետական ընտրացուցակի երրորդ հորիզոնականում է:

Նրա խոսքով՝ կուսակցության թիմում հավաքվել են մարդիկ, որոնք մեծ փորձ ունեն: «Խաչատուր Քոքոբելյանն Ազգային ժողովի միակ պատգամավորն էր, որը ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին օրինագիծ է ներկայացրել: Մեր ընտրացուցակում լիբերալ գաղափարներ ունեցող մարդիկ են, նրանք Հայաստանի զարգացման եվրոպական տեսլական ունեն: Եթե մարդիկ ուզում են այլընտրանքային քաղաքականություն տեսնել, կարող են ընտրել մեր թիմին»,- հայտարարեց Սաֆարյանը: