Հայաստանում ոչ միայն Գագիկ Ծառուկյանն է, որ տիրապետում է լուրջ կապիտալի, եւ եթե մարդիկ համախմբվեին փողի շուրջը, ապա պետք է համախմբվեին առնվազն 20–30 անձերի շուրջ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 22–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀՇ վարչության ղեկավար, «Ծառուկյան» դաշինքի անդամ Արարատ Զուրաբյանը։
«Գագիկ Ծառուկյանին 2012 թվականին առաջարկվել է կոալիցիա կազմել, ես տեղյակ եմ նաեւ, որ ծանրակշիռ առաջարկ է եղել՝ բազմաթիվ նախարարություններ, մարզպետների նշանակումներ, բայց նա հայտարարել է, որ չի ցանկանում կոալիցիա կազմել եւ հետագա գործունեությունն էլ վկայում է դրա մասին, որ ինքը փորձում է, որ Հայաստանում տեղի ունենան փոփոխություններ, եւ իշխանությունը չվերարտադրվի։ Մենք գնում ենք այս ճանապարհով»,–ասել է Արարատ Զուրաբյանը։
Նա ասել է, որ Ծառուկյանին հաջողվել է ձեւավորել քաղաքական թիմ. «Քաղաքական գործունեության մեջ մարդիկ համախմբվում են՝ քաղաքական հնարավարությունները հաշվի առնելով։ Եթե մարդիկ համախմբվեին փողի շուրջ, ապա Հայաստանում ոչ միայն Գագիկ Ծառուկյանն է, որ տիրապետում է լուրջ կապիտալի, ուրեմն ապա պետք է համախմբվեին 20–30 անձերի շուրջ, որովհետեւ շատերն ունեն ֆինանսական հսկայական միջոցներ, բայց մի բան ակնհայտ է, Գագիկ Ծառուկյանին հաջողվել է ձեւավորվել քաղաքական թիմ, շատերին չի հաջողվել, թեեւ փորձեր արվել են»,–ասել է Զուրաբյանը։
Նշենք, որ վերջինս «Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակի 6–րդ հորիզոնականում է։


























