Անկարայի պետական կոնսերվատորիայի դասախոսներից, հայտնի դաշնակահար Դենգին Ջեյհանը կալանավորվել է սոցկայքերում նախագահ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ օրեր առաջ բնակարանում ոստիկանների կողմից ձերբակալված Դենգին Ջեյհանին կալանավորման պահանջով դատարան են տեղափոխել։ Դատարանը դաշնակահարի նկատմամբ կալանավորման որոշում է կայացրել սոցկայքերում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական գրություններ անելու համար։