Հայաստանի հանրապետական կուսակցությունը ցանկանում է, որ ընդդիմությունը լուրջ լիազորություններ ունենա։ Այս մասին փետրվարի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ անդամ Սուքիաս Ավետիսյանը։
«Ցավալի է, որ ընդդիմության կոնկրետ ներկայացուցիչներ բողոքում են, որ լուրջ ազդեցություն չունեն», - նշել է Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ում թեկնածուների ցուցակը շատ մրցունակ է։
«Առաջին անգամ ընտրողը հնարավորություն չի ունենա ընտրել մեկ առանձին քաղաքական ուժի կամ առանձին անձի։ Այսինքն՝ ընտրողը պետք է հստակ քաղաքական կողմնորոշում ունենա»,- ասել է Ավետիսյանը։


























