ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբն աշխատանք է տանում Եվրոպայում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ներկայացնելու համար: Այս մասին այսօր` փետրվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը:

«Բավական աշխատանք է տարվում հասկանալու` որն է  Արցախի հիմնախնդիրը: Այժմ Արցախի հիմնախնդիր ասելով հասկանում են միայն  տարածքային հարց: Մենք զինադադարից հետո կարծեցինք, որ շահեցինք պատերազմը, այլեւս հետամուտ չեղանք: Ադրբեջանն էլ մեծ քարոզչություն կատարեց, խեղաթյուրեց իրականությունը: Մենք պետք է նախահարձակ միշտ լինեինք, մենք հարցը ներկայացնեինք եւ Ադրբեջանը պետք է վազեր մեր հետեւից»,-ասաց նա` նշելով, որ այժմ որոշ չափով հաջողվել է ներկայացնել` Արցախի հիմնախնդրի բուն էությունը: