ՄԱԿ-ում խորապես մտահոգված են, որ Թել Ավիվի դատարանը չափազանց մեղմ վճիռ է կայացրել իսրայելցի զինվորի նկատմամբ, որը սպանել էր անզեն վիրավոր պաղեստինցուն:

Հայտարարության մեջ նշված է, որ Իսրայելի օրենքներով սպանության առավելագույն պատժաչափը 20 տարվա ազատազրկումն է: Սերժանտ Էլիոր Ազարիան ընդամենը 18 ամսով է ազատազրկվել: Նշված է, որ պաղեստինցին սպանության պահին ուղղակի վտանգ չէր ներկայացնում:

2016-ի մարտին Հեբրոնում պաղեստինցի Ալ Շարիֆը դանակով հարձակվել է իսրայելցի զինծառայողի վրա եւ նրան վիրավորել: Պատասխան կրակոցից հետո պաղեստինցին վիրավորվել է, եւ Սերժանտ Ազարիան սպանել է գետնին ընկած վիրավորին: