Հայաստանի կուտակային կենսաթոշակային հիմնադրամների միջոցները բավական առաջ են անցել գնաճի տեմպերից: Փետրվարի 28-ին Ազգային ժողովում ունեցած ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ ներկայացնելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների եւ հարակից մի շարք օրինագծերի նախագիծը:
Նրա խոսքով՝ Հայաստանում կուտակային կենսաթոշակային երկու հիմնադրամ կա, որոնք միջինը տարեկան 14% շահութաբերություն ունեն: Դրանք առաջ են անցնում ցանկացած ինդեքսից՝ լինի դա գնաճ կամ որեւէ ապրանքի գնի բարձրացում, կամ էլ արտարժույթի դինամիկա:




























