ՀՀ կառավարությունը պատասխանատվություն է սահմանում ճարտարապետների համար։ Այս մասին փետրվարի 28–ին Հայաստանի խորհրդարանում հայտարարել է Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը՝ ներկայացնելով «Ճարտարապետական գործունեության մասին» օրինագիծը։ 

Ճարտարապետներն իրենք կկարգավորեն իրենց գործունեությունը՝ միավորվելով Պալատում, որը կզբաղվի նրանց արտոնագրմամբ եւ պատասխանատվության չափերի որոշմամբ, ինչպես նաեւ կսկսի հետեւել պրոֆեսիոնալ նախապատրաստությանը։

Պալատի անդամներ կարող են դառնալ նաեւ պրոֆեսիոնալներ այլ երկրներից, մասնավորապես սփյուռքահայեր։ Պալատը կստեղծվի ներկայիս Ճարտարապետների միության հիման վրա։