Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը մարտին Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն Անկարայի կողմից Ս-400 եւ պաշտպանական այլ համակարգեր գնելու հարցը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Իլնուր Չեւիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թուրքիայի նախագահի այցը Ռուսաստան տեղի կունենա մարտի 9-10-ը:



























