Իմ դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն, իսկ ես մտադիր չեմ լքել նախագահական ընտրապայքարը, ասել է աջ ցենտրիստական «Հանրապետականներ»կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը, փոխանցում է BBC–ի Ռուսական ծառայությունը։

«Ես չեմ հանձնվի, ես մրցապայքարից դուրս չեմ գա։ Ես մինչեւ վերջ կպայքարեմ»,- հայտնել է նա։

Նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը մինչեւ վերջերս համարվում էր նախագական ընտրապայքարի ֆավորիտներից, սակայն հետաքննության հետ կապված սկանդալի պատճառով նա հիմա երրորդ տեղն է իջել, այս մասին են վկայում Ֆրանսիայում անցկացված վերջին հարցումների արդյունքները։