Կարիք չկա խոսել այն մասին, որ ընտրողները քվեարկության համար բռնի գրանցում են որեւէ մեկին անհրաժեշտ ընտրատեղամասին։ Այս մասին մարտի 1–ին Հայաստանի խորհրդարանում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հարցին։
Պատգամավորն ուշադրություն է դարձրել այն բանին, 2017–ի հունվարի 10–ից փետրվարի 10–ը Հայաստանում գրանցումը փոխել է շուրջ 7 հազար մարդ։ Մտավախություն կա, որ այդ մարդկանց վերագրանցվել ստիպում են պատգամավորության առաջադրված օլիգարխները։ «Իրենց տարածքային մասերում նրանք գրանցում են իրենց իսկ ձեռնարկությունների աշխատակիցներին՝ ընտրազանգված հավաքելու համար», - հավելել է Էնֆիաջյանը։
Ի պատասխան դրան՝ Հովհաննիսյանը նկատել է, որ 2016–ի այդ նույն շրջանում Հայաստանում գրանցումը փոխել է մոտ 6 հազար մարդ։ 2013–ին գրանցումը փոխել է 7.7 հազար մարդ (այդ ժամանակ նախագահական ընտրություններ էին, երբ գրանցումը ոչինչ չէր նշանակում)։ «Այդ ամենը ցույց է տալիս, որ անհանգստանալու առիթ չկա», - վստահեցրել է արդարադատության նախարարը։



























