ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին Վաշինգթոնի Քարնեգի հիմնադրամում փորձագետ կաշխատի, հայտարարել է կազմակերպության նախագահ Ուիլյամ Բերնսը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ջոն Քերրիի հավատարմությունն ամբողջ աշխարհում խաղաղությանը համապատասխանում է Քարնեգի հիմնադրամի առաքելությանը»,- հայտարարել է Բերնսը: Նրա խոսքով՝ Քերրիի «կարքն ունեն, ինչպես երբեւէ»:
Նախկին պետքարտուղարի աշխատանքը կապված է հակամարտությունների կարգավորման եւ շրջակա միջավայրի ոլորտում միջազգային մարտահրավերների հետ:
Հաղորդվում է, որ ժամանակին Բերնսը եղել է Քերրիի ենթական եւ աշխատել է նրա տեղակալի պաշտոնում:



























